Բաժին. Տնտեսական

IDC. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Թաիլանդում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մեծ վնասներ են կրել այստեղ տեղակայված` համակարգչային տեխնիկա արտադրող ընկերությունները, որոնք, ընդհանուր առմամբ, ապահովում են համաշխարհային պահանջարկի 40-45%-ը: IDC վերլուծական գործակալության գնահատմամբ` կրած զգալի վնասների պատճառով 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համաշխարհային շուկայում կկրճատվի համակարգչային սարքավորումներ արտադրող թաիլանդական ընկերությունների արտադրանքի մատակարարումների ծավալը: Արդյունքում, անհատական համակարգիչների առաջարկի ծավալը շուկայում կկրճատվի 2,2-3,4%-ով:

Share