Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Ճապոնիայի տնտեսությունը գրանցել է կտրուկ աճ: Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, այս երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 1,5%:

Փորձագետների կանխատեսումների համաձայն` ընթացիկ եռամսյակի արդյուքներով Ճապոնիայի տնտեսական աճի տեմպը փոքր-ինչ կդանդաղի՝ պայմանավորված Ճապոնիայի ազգային արժույթի` յենի դիրքերի ամրապնդմամբ և արտահանման ծավալների կրճատմամբ:

Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսվա արդյունքերով երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 3,3%-ով:

Share