Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՅՈՒԱՆԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Չինստանին կարգավորել ազգային արժույթի` յուանի փոխարժեքը: «Յուանի «արհեստականորեն» իջեցված փոխարժեքը բացասաբար է անդրադառնում ամերիկյան տնտեսության վրա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը: Նա նշել է, որ յուանի փոխարժեքի բարձրացման արդյունքում Չինաստանի ներքին շուկայում կբարձրանա պահանջարկը, որը «կօգնի» կառավարությանը կանխել երկրում հետագա գնաճը:

Վերլուծաբանների կարծիքով` չինական յուանի փոխարժեքը, ներկայիս պայմաններում, «արհեստականորեն» իջեցված է շուրջ 40%-ով:

Հիշեցնեք, որ Չինաստանը հանդիսանում է ամերիկյան պետական պարտատոսմերի խոշորագույն պահառուն: Չինաստանի ձեռքում է կենտրոնացված 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլարի ամերիկյան պետական պարտատոմս:

Share