Բաժին. Տնտեսական

UBS. 2012Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՌԱՎԵԼ ԿԽՈՐԱՆԱ

Շվեյցարական UBS ներդրումային բանկի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝  Եվրագոտու պարտքային ճգնաժամն առավել կխորանա արդեն 2012 թվականի առաջին կեսին: Ինչպես նշվում է բանկի կողմից հրապարակված նոր զեկույցում` Եվրագոտու տարածքում տնտեսական աճի դանդաղ տեմպերը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների անկայունությունը խիստ բացասաբար  կանդրադառնան եվրոպական շուկաների վրա, ինչն առավել զգալի կդառնա 2012 թվականի սկզբից:  Միևնույն ժամանակ, փորձագետների նշում են, որ ԱՄՆ տնտեսությունը «պաշտպանված» կլինի եվրոպական ճգնաժամից:

UBS բանկը հիմնադրվել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն ներկայիս տեսքով ի հայտ է եկել 1998 թվականին՝ Union Bank of Switzerland և Swiss Bank Corporation բանկերի միավորման արդյունքում: Բանկն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 50 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 77 հազար մարդ:

Share