Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,198.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 10.3%-ով և կազմել 3,033.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 1,709.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 63.3%-ով և կազմել 2,246.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 50.7%-ով և կազմել 1.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 207.3 մլն կՎտ ժամ։

Share