Բաժին. Տնտեսական

ԻՏԱԼԻԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

«Իտալիայի համար ներկայումս առաջնահերթ խնդիր է վերականգնել ներդրողների վստահությունը»,- նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Արիգո Սադուն: Վերջինս նշել է, որ ԱՄՀ-ի կողմից նշանակված վերահսկող մարմինները 2011 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում պետք է ստուգումներ անցկանցնեն և համապատասխան հաշվետվություն ներկայացնեն Իտալիայի պետական ֆինանսների վերաբերյալ:

Նշենք նաև, որ Սադունը իրատեսական է համարում եվրոպական ճգնաժամի առաջացումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ի դրությամբ Իտալիայի պետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակը կազմել է ռեկորդային 6,7%, ինչը վերլուծաբանները գնահատել են խիստ բացասական: Միևնույն ժամանակ, Իտալիայի պետական պարտքը ներկայումս կազմում է 1,8 տրիլիոն եվրո: Այս պայմաններում փորձագետները պնդում են, որ հաշվի առնելով տնտեսական աճի տեմպերի դանդաղումը` Իտալիան ստիպած կլինի «հետևել» Հունաստանի օրինակին:

Տնտեսության ծավալով ԵՄ երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ որպես «փոխառու երկիր»` աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Ճապոնիային և Գերմանիային:

Share