Տնտեսական

Բրնձի գներն աճել են 9.2, մակարոնեղենինը՝ 28.1 տոկոսով

Այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9․2%-ով, ալյուրինը՝ 9․9%-ով, հացինը 15․8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Դրան զուգընթաց, այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է ձավարեղենի 13․8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022-ի հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2․6% և 3․9% գնանկում։

Share