Բաժին. Տնտեսական

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Մեծ Բրիտանիայում երիտասարդ գործազուրկների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Fresh Business Thinking-ի փոխանցմամբ` պատմության մեջ առաջին անգամ 16-24 տարիքային խմբում գտնվող բրիտանացի գործազուրկների ընդհանուր թիվը հատել է 1 միլիոնի սահմանագիծը: Ներկայումս Մեծ Բրիտանիայում հաշվառվում է 1.016 մլն երիտասարդ գործազուրկ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում գործազրկության ընդհանուր մակարդակն, ըստ վերջին տվյալների, կազմում է 8.3%: Այս ցուցանիշը նույնպես ռեկորդային է` վերջին շուրջ 15 տարիների կտրվածքով: Այսօր Մեծ Բրիտանիայում աշխատանք է փնտրում 2.62 մլն մարդ:

Համեմատության համար նշենք, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայում որպես գործազուրկ հաշվառվել էր 2.49 մլն մարդ:

Share