Տնտեսական

Հայաստանում 2022թ. հոկտեմբերին 60 մլրդ 547 մլն դրամի շինարարություն է իրականացվել

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է 60 մլրդ 547 մլն դրամի շինարարություն։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15.1% է:

Իրականացված շինարարության 20.4%-ը (12 մլրդ 360 մլն դրամ) իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին: Գերակշիռ մասը՝ 54.4%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով (32 մլրդ 923 մլն դրամ): Իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացվել է շինարարության 18%-ը (10 մլրդ 913 մլն դրամ): Հունվարից հոկտեմբեր շինարարության ընդհանուր կշիռը 360 մլրդ 763 մլն դրամ է:

Share