Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ն ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԵՖՈԼՏԻ ԵԶՐԻՆ

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի պետական պարտքը հատել է 15 տրլիոն ԱՄՆ դոլարի սահմանագիծը, ինչի արդյունքում այս երկիրը կրկին հայտնվել է հնարավոր դեֆոլտի եզրին: Նման զարգացումից խուսափելու համար ԱՄՆ կոնգրեսի պարտավոր է մինչև սահմանված վերջինաժամկետը` ընթացիկ տարվա նոյեմբերի 23-ը, ներկայացնել բյուջեի պակասուրդը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարով կրճատելու ծրագիր: 

Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոս ամսին, հնարավոր դոֆոլտի վտանգով պայամնավորված,  ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը բարձրացվել էր և հաստատվել 15 տրիլիոն 194 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում:

ԱՄՆ գանձապետարանի հավաստմամբ` ներկա պահին ԱՄՆ պետական պարտքը կազմում է 15 տրիլիոն 33, 607 մլրդ ԱՄՆ դոլար:

Share