Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ

Հունաստանի  կոալիցիոն կառավարությունը` Լուկաս Պապադիմոսի գլխավորությամբ, արժանացել է երկրի խորհրդարանի վստահությանը և պատրաստ է «նորովի» պայքարել Հունաստանի պարտքային ճգնաժամի դեմ:

Հատկանշական է, որ Հունաստանի նոր վարչապետը վստահություն է հայտնել, որ արդյունավետ բարեփոխումների կիրառմամբ մոտ ապագայում հնարավոր է հասնել բյուջեի պակասուրդի կրճատմանն ու կանխել վերջինիս բացասական հետևանքները: Պապադիմոսն արդեն առաջարկել է բարեփոխումների նախնական ծրագիրը, որը նախատեսում է հարկային բազայի ընդլայնում և հարկերից խոսափելու դեմ պայքարի միջոցառումներ:

Հունաստանի նորանշանակ վարչապետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2011 թվականին Հունաստանի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 9%-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաս Պապադիմոսը հայտարարել էր, որ կողմ է, որ Հունաստանը մնա Եվրագոտու կազմում: Վերջինս կարևորել էր Եվրամիության հետ համաձայնեցված տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և փաստել, որ հակառակ դեպքում Հունաստանին «սպառնում» է դեֆոլտ:

Share