Բաժին. Տնտեսական

ՈՍԿՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհի երկրների պահուստներում ոսկու պաշարները կազմել են շուրջ 30.7 հազար տոննա: Այս մասին նշվում է Ոսկու Համաշխարհային Խորհրդի (World Gold Council, WGC) կողմից հրապարակված տվյալներում: Նշենք, որ 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ` ոսկու պահուստներն աշխարհում աճել են 0.6%-ով:

Ըստ ներկայացված տվյալների` իր ոսկու պաշարներով աշխարհում բացարձակ առաջատար է ԱՄՆ-ն (8.134 հազար տոննա): Առաջատար եռյակում հայտնվել են նաև Գերմանիան (3.401 հազար տոննա) և Իտալիան (2.452 հազար տոննա):

Նշենք նաև, որ Չինաստանը ոսկու պահուստներով աշխարհում հինգերորդն է (1.054 հազար տոննա), իսկ Ռուսաստանը` յոթերորդը (836.7 տոննա):

Հատկանշական է, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ոսկու պահուստները 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 2.814 հազար տոննա` տարեկան կտրվածքով գրանցելով շատ փոքր աճ: Եվրոպական կենտրոնական բանկի ոսկու պահուստները հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ կազմել են 502 հազար տոննա:

Share