Բաժին. Տնտեսական

FORBES. ԱՖՐԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է Աֆրիկայի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որը գլխավորում է արդյունաբերական ընկերությունների սեփականատեր, նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանդոտեն` իր շուրջ 10 մլրդ դոլար կարողությամբ: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ալմաստի արդյունաբերության ոլորտում առաջատար հարավաֆրիկյան գործարար Նիկի Օպենգեյմերն է (5.6 մլրդ դոլար), իսկ երրորդ հորիզոնականում` Եգիպտոսի ներկայացուցիչ Նասեֆ Սավերիսը, ում կարողությունը կազմում է 4.7 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ Forbes-ի կողմից հրապարակված` հարուստ աֆրիկացիների վարկանիշում ընդգրկված են բացառապես տղամարդիկ, որոնց միջին տարիքը կազմում է 61 տարի:
Share