Բաժին. Տնտեսական

BOEING-Ի ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Ամերիկյան Boeing ավիաընկերությունը մտադիր է պայմանագիր ստորագրել ինդոնեզական Lion Air ավիափոխադրող ընկերության հետ: Համաձայն այս համագործակցության պայմանագրի`  Lion Air-ը Boeing-ից կգնի շուրջ 230 ինքնաթիռ, որոնց ընդհանուր գումարային արժեքը կկազմի  ռեկորդային` 21,7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունների պաշտոնական հայտարարության համաձայն՝  «ռեկորդային» պայմանագիրը կստորագրվի 2011 թվականի նոյեմբերի 18-ին:

Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Ընկերությունը արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը:

Share