Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK. ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Համաշխարհային ֆինանսական շուկաներում անկումային դրսևորումները կշարունակվեն դեռևս երկար ժամանակ: Նման կանխատեսում է ներկայացրել գերմանական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի`Deutsche Bank-ի ղեկավար Իոսիֆ Ակերմանը: «Պետք է պատրաստ լինել համաշխարհային  ֆինանսական շուկաների շարունակական  անորոշությանն ու անկայունությանը»,- նշել է գերմանացի վերլուծաբանը` փաստելով, որ անորոշությունն այսօր արդեն դարձել է համաշխարհային ֆինանսական համակարգի իրական ու անբաժան մասնիկը:  

Իոսիֆ Ակերմանը, ելույթ ունենալով Գերմանիայի Ֆրանկֆուրտ-Մայնե քաղաքում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում,  նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգում տեղի են ունենում զգալի տեղաշարժեր, ինչն առավելապես պայմանավորված է զարգացող շուկաների դերակատարության ու նշանակության մեծացմամբ և Եվրոպայի անկարողությամբ` հարմարվել ու համապատասխանել ընթացող փոփոխություններ:

Share