Բաժին. Տնտեսական

ՔՈՒՎԵՅԹԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հնարավոր է՝ Քուվեյթը միանա Եվրոպայի փրկության ծրագրերի ֆինանսավորմանը և ներդրումներ կատարի Տնտեսական կայունության եվրոպական հիմնադրամում (EFSF): Պաշտոնական հայտարարության համաձայն՝  առաջիկայում նախատեսվում է այս հարցի շուրջ մի շարք պայմաններ համաձայնեցում:

Նշենք, որ EFSF հիմնադրվել է 2010 թվականին՝ Իռլանդիային և Պորտուգալիային ֆինանսական օգնություն տրամադրելու համար միջոցներ ներգրավելու համար:

Բրյուսելյան վերջին համաժողովի ընթացքում որոշվել էր EFSF-ի միջոցները 440 մլրդ եվրոյից հասցնել 1 տրիլիոն եվրոյի:

Share