Տնտեսական

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի ավելի քան 30 տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն այս շաբաթ պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի 36 տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Yangtze Memory Technologies (YMTC)-ի նկատմամբ, որը հիշողության միկրոսխեսաների՝ երկրում խոշորագույն արտադրողներից է: Այս մասին տեղեկացնում է Financial Times գործակալությանը։

Եթե ընկերությունը հայտնվում է, այսպես կոչված, սև ցուցակում, ապա ամերիկյան մատակարարները հատուկ արտոնագիր պետք է ստանան տվյալ ընկերությանը տեխնոլոգիա մատակարարելու համար: Հոկտեմբերին ԱՄՆ-ն խստացրել էր արտահանման վերահսկողությունը, ինչը Չինաստանի համար սահմանափակել էր ամերիկյան արտադրության կիսահաղորդիչներ գնելու հնարավորությունը:

Financial Times-ն այս տարի ավելի վաղ հայտնել էր, որ YMTC-ն խախտել է ԱՄՆ արտահանման կանոնները՝ Huawei ընկերությանը մատակարարելով Nand հիշողության չիպեր սմարթֆոն արտադրելու համար:

ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը նաև հոկտեմբերի 7-ին Չինաստանի ավելի քան 30 կազմակերպություններ, այդ թվում՝ YMTC-ն, ներառել էր ամերիկյան ապրանքների, այսպես կոչված, չստուգված ներմուծողների ցուցակում:

60 օրվա ընթացքում ընկերությունները պետք է ապացուցեին, որ ամերիկյան տեխնոլոգիան չի օգտագործվում չարտոնված նպատակներով:Եթե տվյալ ժամանակահատվածքում ընկերությունները թույլ չտային ԱՄՆ-ին հետաքննություն իրականացնել, ապա կշարունակեին մնալ ,սև ցուցակումե:

Նշվում է, որ Չինաստանն, ամենայն հավանականությամբ, դեմ կարտահայտվի պատժամիջոցների ցանկում YMTC-ի ներառմանը: Չինաստանն արդեն այդ շաբաթ Առևտրի համաշխարհային կազմակերպություն էր դիմել՝ կապված հոկտեմբերի 7-ի արտահանման սահմանափակումների հետ: Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնի այս քայլը վկայում է ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական պատերազմի հերթական էսկալացիայի մասին:

Share