Տնտեսական

Ղազախստանը պլանավորել է զարգացնել նավթի արտահանման երթուղիները դեպի Չինաստան և Իրան

Ղազախստանը մտադիր է զարգացնել նավթի արտահանման երթուղիները Չինաստանի և Իրանի ուղղությամբ, հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Շեշտը դրվելու է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վրա՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նավահանգիստների ուղղությամբ, ինչպես նաև դեպի Չինաստան և Իրան արտահանման ուղղությունների վրա», – հայտնել է Աքչուլակովը կառավարության նիստի ժամանակ։

Նա հստակեցրել է, որ արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման շրջանակներում մշակվել է նավթի արտահանման այլընտրանքային ուղիների զարգացման ճանապարհային քարտեզի նախագիծ։

Share