Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԵՏՔ Է ՄՇԱԿԻ ՆՈՐ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«Ներկայումս Եվրագոտու պետական պարտատոմսերի շուկայում նկատվող միտումները նման են 2008 թվականին գրանցված նախաճգնաժամային դրսևորումներին»,-  նման կարծիք է արտահայտել հայտնի տնտեսագետ Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ Եվրոպայում ստեղծված անկումային դրությունը կարգավորելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է մշակի  նոր դրամավարկային քաղաքականություն և դրա միջոցով սահմանի պետական պարտատոմսերի շահութաբերության սահմանագիծ: Սորոսը, մասնավորապես, ԵԿԲ-ին խորհուրդ է տվել տասնամյա պարտատոսերի համար սահմանել 5% շահութաբերության սահմանագիծ: Տնտեսագետը նշել է, որ այս ԵԿԲ այս քայլը կունենա ժամանակավոր բնույթ և  հնարավորություն կտա կայունություն հաստատել Եվրագոտու ֆինասնական շուկայում:
Share