Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԱՏՆԱՆՇԵԼ Է ԵՎՐԱԳՈՏՈԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՋՈՐԴ «ԶՈՀԵՐԻՆ»

Եվրահանձնաժողովը պաշտոնապես զգուշացրել է` Բելգիան, Լեհաստանը, Հունգարիան, Կիպրոսն ու Մալթան կարող են դառնալ եվրոպական ճգնաժամի հերթական «զոհերն», ինչի հիմնական պատճառն այս երկրների կողմից բյուջետային կարգապահական կանոնների ու նորմերի շարունակական խախտումներն են: Այժմ Եվրահանձնաժողովը մտադիր է խիստ վերահսկողություն սահմանել նշված երկրների ֆինանսների նկատմամբ` դեպքերի անբարենպաստ ընթացքը կանխելու նպատակով: Նշենք, որ օրերս Հունգարիան ֆինանսական օգնություն ստանալու նպատակով արդեն դիմել էրԱՄՀ-ին և ԵՄ-ին:
Share