Բաժին. Տնտեսական

J.P. MORGAN-Ը ԿԴԱՌՆԱ ԼՈՆԴՈՆԻ LME ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՈՐՍԱՅԻ ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԸ

Ամերիկյան առաջատար բանկերից մեկը` J.P. Morgan Chase & Co.-ն, կարող է դառնալ Լոնդոնի մետաղների բորսայի խոշորագույն բաժնետերը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` J.P. Morgan-ը մտադիր է MF Global միջնորդ ընկերությունից գնել LME-ի բաժնետոմսերի ևս 4,7%: Այս գործարքի արդյունքում ամերիկյան բանկի բաժնեմասը LME-ում կկազմի 10.9%: Նշենք, որ LME շուկայական արժեքն այժմ գնահատվում է 530 մլն ֆունտ ստերլինգ:

Share