Բաժին. Տնտեսական

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0,1%-ՈՎ

2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ամերիկացիների ծախսերն աճել են 0,1% կամ 8,2 մլրդ ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ, բնակչության եկամուտներն աճել են 0,4%-ով կամ 48,1 մլրդ ԱՄՆ դոլարով: Պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով ԱՄՆ բնակչության ծախսերը, սեպտեմբեր ամսվա արդյունքների հետ համեմատած, աճել են 0,3%-ով:

Share