Բաժին. Տնտեսական

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

Այսօր` նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2011թ. նոյեմբերի 28-ին ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող հարկային և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը։

Share