Բաժին. Տնտեսական

ԵԿԲ-Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՌԱՎԵԼ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐ

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է եվրոպական առևտրային բանկերին տրամադրել առավել երկարաժամկետ` 2-3 տարի ժամկետայնությամբ վարկեր` ներկայումս հասանելի «ամենաերկարաժամկետ» 12-ամսյա վարկերի փոխարեն: Այս մասն հաղորդում է Reuters գործակալությունը: Միևնույն ժամանակ, այլ աղբուրների փոխանցմամբ` ԵԿԲ-ն նախատեսում է նաև եվրոպական բանկերի համար բացել վարկային գծեր` մարման 3 տարի ժամկետով:

Ինչպես ընդգծում են վերլուծաբաններն` այս կերպ ԵԿԲ-ն մտադիր է կայունացնել Եվրագոտու միջբանկային վարկավորման շուկան, որի վրա խիստ բացասական է անդրադարձել տարածաշրջանի պարտքային ճգնաժամը: Ենթադրվում է, որ ԵԿԲ-ի կողմից եվրոպական առևտրային բանկերին առավել երկարաժամկետ վարկերի տրամադրումը կբարձրացնի այս ֆինանսական կառույցների նկատմամբ ներդրողների և շուկայի այլ մասնակիցների վստահությունը:

Share