Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ԿԱԿԱՈՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, որը կավարտվի 2012 թվականի սեպտեմբերին, կակաոյի համաշխարհային մատակարարման ծավալները կնվազել ավելի քան 7%-ով, ինչի արդյունքում կակաոյի համաշխարհային պաշարների ավելցուկը կկրճատվի շուրջ 32 տոննայով: Նման կանխատեսում են ներկայացրել կակաոյի համաշխարհային շուկայի առաջատար թրեյդեր Marex Spectron Group Ltd ընկերության վերլուծաբանները: Վերջիններիս կանխատեսումներով` առաջիկա մեկ տարվա ընթացքում կակաոյի համաշխարհային գինը կբարձրանա ավելի քան 12%-ով` կազմելով մեկ տոննայի դիմաց 2700 դոլար:

Նշենք, որ կակաոյի համաշխարհային շուկայի` վերջին շուրջ 5 տարիների զարգացումների ուսումնասիրությունների համաձայն` կակաոյի համաշխարհային վաճառքի ծավալներն այս տարիների ընթացքում աճել են շուրջ 34%-ով:

Share