Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունն իջեցրել է Հունգարիայի վարկային վարկանիշը` սահմանելով այն Ba1 մակարդակում: Վարկանիշի կանխատեսումը գնահատվել է «բացասական»: Վերլուծաբանները վարկանիշային գործակալության նման քայլը բացատրում են առաջին հերթին այս երկրի ֆինանսական ոլորտում նկատվող ներկայիս անկայությամբ և վարկային խնդիրներով: Միևնույն ժամանակ, վերլուծաբանների հավաստմամբ` Հունգարիայի վարկային վարկանիշի իջեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հունգարիայի տնտեսությունը մեծ կախման մեջ է գտնվում արտաքին ներդրողներից:

Հիշեցնենք, որ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով օրերս Հունգարիան դիմել էր Եվրամիությանը (ԵՄ) և Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ): Ինչպես նշվում է ԵՄ և ԱՄՀ պաշտոնական հաղորդագրություններում` Հունգարիայի կառավարությունն այս կառույցներին ուղարկել է համապատասխան խնդրագրեր, որոնցում նշվում է, որ երկրի կառավարությունը պատրաստ է ԵՄ-ից և ԱՄՀ-ից ընդունել ցանկացած օգնություն, որն ուղղված կլինի երկրի տնտեսությունում հնարավոր ռիսկերի ու վտանգների կանխարգելմանը:

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Հունգարիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 81%-ը, և կանխատեսվում է, որ այս տարի ցուցանիշը կկազմի 131%:

Share