Բաժին. Տնտեսական

ԻՆՉՈՒ՞ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԺԳՈՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` ռուսական պետական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը չեն բավարարում այն պայմանները, որոնցով ընկերությունը կառավարում է «Հայկական Ատոմային Էլեկտրակայան»-ը: Այս համատեքստում, ըստ ռուսական աղբյուրների, ընկերությունը պատրաստվում է ժամանակից շուտ դադարեցնել հայկական կողմի հետ ստորագրված համաձայնագիրը: 

Որոշ աղբյուրների փոխանցմամբ` ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգն ատոմային էներգետիկան համարում է իր գործունեությանը ոչ համապատասխան ոլորտ, որտեղ առկա են մեծ ռիսկեր:

Հայկական լրատվամիջոցների պնդմամբ` Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանը «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից որևէ բողոք չի ստացել:

Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ն կառավարում է հայկական ԱԷԿ-ը 2003 թվականից: Կառավարման համաձայնագրի ժամկետի ավարտը սահմանված է 2013 թվականը:

Share