Տնտեսական

ՌԴ ԱԳՆ-ում նախազգուշացրել են գազի գնի վերին շեմի սահմանման հետևանքների մասին

Գազի գնի վերին շեմի սահմանման շուրջ Եվրամիության նախաձեռնությունը հակասում է շուկաների օրենքներին և կհանգեցնի դրանց դեգրադացման: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Սենտյուրինը:

«Այս հարցում կարող են լինել տարբեր խելահեղ գաղափարներ, այդ միջոցները, միանշանակ, չի կարելի դասել շուկայականների շարքին: Դրանք հակաշուկայական գործիքներ են: Իմ կարծիքով, այս ամենը հանգեցնում է այնպիսի տհաճ հետևանքի, ինչպիսին շուկաների դեգրադացումն Է», – ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, նման նախաձեռնությունները ապակայունացնում են շուկաները, բարձրացնում անորոշության մակարդակը։ Associated Press գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Եվրոպական Միության էներգետիկայի նախարարներն այսօր ևս մեկ անգամ փորձում են հասնել բնական գազի գնի վերին շեմի սահմանման: Նախկինում տեղի ունեցած հինգ հանդիպումների ընթացքում նախարարներին չէր հաջողվել համաձայնության հասնել այս հարցում:

Share