Բաժին. Տնտեսական

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Օրերս Վենեսուելան ստացել է իր ոսկյա պաշարների առաջին բաժինը, որը պահվում էր օտարեկյա բանկերում: Այժմ օտարերկյա բանկերում է պահվում երկրի ոսկու պաշարների արդեն 57,78%-ը:

Նշենք, որ 2011 թվականի օգոստոս ամսվա սկզբի դրությամբ Վենեսուելայի ոսկու պաշարները գնահատվում էին 365 տոննա, որի ընդհանուր արժեքը կազմում էր 18,349 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր երկրի ոսկյա պաշարները Վենեսուելայի տարածքում պահելու մասին: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում երկիր կվերադարձվի 160 տոննա ոսկի` 11 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Share