Բաժին. Տնտեսական

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹ» ՕՐՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 52 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

«Սև ուրբաթ»-ի օրն ու դրան հաջորդած հանգստյան օրերին ամերիկացիները ծախսել են ավելի քան 52.4 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է CNN-ը` փաստելով, որ այս օրերի ընթացքում ամերիկյան խանութներն ու առևտրային կենտրոնները, նախատոնական աննախադեպ զեղչերի ու ամերիկացիների մեծ ակտիվության շնորհիվ, կարողացել են ապահովել վաճառքի ծավալների ռեկարդային մակարդակ: Նշենք, որ այս տարի, նախորդ տարվա համեմաությամբ, ամերիկացիների նախատոնական գնումների բյուջեն աճել է շուրջ 16%-ով: Ընդ որում, այս տարի զգալի աճել է նաև ամերիկացիների ակտիվությունը:

Հատկանշական է, որ այս տարվա սուրբծննդյան խոշոր զեղչերի շրջանում ամերիկացիներն առավել մեծ ակտիվությամբ գնել են հագուստ, ինչպես նաև տան համար տարբեր ապրանքներ, կոսմետիկա, էլեկտրոնիկա:

Նշենք, որ «Սև ուրբաթ»-ն ԱՄՆ-ում անցկացվում է նախորդ դարի 60-ական թվականներից:

Share