Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՅԵՆԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԴԵՄ

Ճապոնիայի կենտրոնական բանկը բանակցություններ է վարում երկրում գործունեություն ծավալող մի շարք առաջատար ֆինանսական կառույցների հետ` երկրի ազգային արժույթի` յենի փոխարժեքի բարձրացման դեմ պայքարում համագործակցության հեռանկարների բացահայտման ուղղությամբ: Ճապոնիայի կենտրոնական բանկն այս քայլով փորձում է համակարգել բոլոր ուժերն ու հասնել յենի դիրքրերի թուլացմանը:

Ըստ պաշտոնական աղբյուրների` ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի կենտրոնական բանկն իրականացրել է ինտերվենցիա` բաց շուկայում վաճառվելով 7,5 տրիլիոն յեն: Ինտերվենցիայի արդյունքում յենի փոխարժեքը կրճատվել է 4%-ով և կազմել 79 յեն/ԱՄՆ դոլար` մինչ այս սահմանված ռեկորդային 75,31 յեն/ԱՄՆ դոլարի դիմաց: Նշենք, որ վերջին անգամ Ճապոնիայի կենտրոնական բանկն արժութային ինտերվենցիա էր իրականացրել օգոստոսին:

Մեկնաբանելով արժութային ինտերվենցիա իրականացնելու որոշումը` Ճապոնիայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները նշել են, որ այն ներկայիս պայմաններում անհրաժեշտ քայլ էր և ուղղված է պայքարելու «սպեկույլատիվ» փոխարժեքի դեմ:

Share