Բաժին. Տնտեսական

MOODY'S. ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ՀԱՍՏԱՏԵԼ 2012Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ

Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալության գնահատմամբ` Իսպանիայի կառավարությունը, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու նպատակով, պարտավոր է մոտակա ժամանակահատվածում մշակել և հաստատել երկրի 2012 թվականի բյուջեն` հաշվի առնելով երկրում տիրող ներկայիս ճգնաժամային իրավիճակը: Վարկանիշային գործակալության փորձագետների գնահատմամբ` անհրաժեշտ է այս երկրում ներդնել խիստ տնտեսական պատժամիջոցներ և խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Նշենք, որ այժմ Իսպանիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 72%-ը:
Share