Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ. ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ-ՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ 1.7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել և բարձրացրել է ամերիկյան տնտեսության հետագա զարգացումների վերաբերյալ իր սպասումները: Այսպես, 2012 և 2013 թվականնների համար ՏՀԶԿ վերլուծաբաններն ակնկալում են ամերիկյան տնտեսության աշխուժացում` միևնույն ժամանակ, սակայն, փաստելով, որ ամերիկյան տնտեսությունն առաջիկա այս երկու տարիների ընթացքում կգրանցի «զսպված» աճ` պայմանավորված մասնավոր սպառման ոլորտում նկատովող պասիվությամբ:

Ըստ ՏՀԶԿ նոր զեկույցի` 2012 թվականին ամերիկյան տնտեսությունը կգրանցի 2.0% աճ, իսկ 2013 թվականին` 2.5% աճ: Նշենք, որ մինչ այս ՏՀԶԿ-ն ամերիկյան տնտեսության համար կանխատեսել էր աճի առավել ցածր տեմպեր` համաատասխանաբար 1.8% և 2.2%: Միևնույն ժամանակ, ամերիկյան տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշը 2011 թվականի համար պահպանվել է նույն մակարդակում` 1.7%:

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում գրանցվել էր ՀՆԱ-ի 3% աճ:

Share