Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ. ԱՅՍ ՏԱՐԻ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել է Ճապոնիայի տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները: Կազմակերպության կողմից հրապարակված նոր կանխատեսումների համաձայն` 2011 թվականին Ճապոնիայի ՀՆԱ-ի անկումը կկազմի 0,3%-ով: Միևնույն ժամանակ` կանխատեսվում է, որ 2012 թվականին Ճապոնիայում կգրանցվի ՀՆԱ-ի 2% աճ, իսկ 2013 թվականին`1,6% աճ:

Կանխատեսվում է նաև, որ 2011 թվականին Ճապոնիայում ներքին սպառումը կաճի 0,4%-ով, 2012 թվականին` 2,1%-ով, իսկ 2013 թվականին ցուցանիշը կաճի 1,5%-ով:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր:

Share