Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել է Գերմանիայի տնտեսական աճի իր կանխատեսումները: Կազմակերպության նոր կանխատեսման համաձայն` 2011 թվականին Գերմանիայում տնտեսական աճը կկազմի 3,0%: Միևնույն ժամանակ, նոր կանխատեսմամբ` Գերմանիայի տնտեսական աճը 2012 թվականին կկազմի 0,6%, իսկ 2013 թվականին` 1,9%:

Փորձագետների խոսքերով` տնտեսական աճի վրա անմիջական ազդեցություն ունի երկրում աշխատուժի զբաղվածության մակարդակը: Նշենք, որ ՏՀԶԿ կանխատեսմամբ` 2012 թվականին երկրում գործազրկության մակարդակը կկազմի 5,7%, իսկ 2013 թվականին` 5,5%:

Share