Բաժին. Տնտեսական

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹ» ՕՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ՕՆԼԱՅՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26%-ՈՎ

«Սև ուրբաթի»-ի օրն ԱՄՆ-ում օնլայն վաճառքների ծավալները կազմել են շուրջ 816 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ այս տարի, նախորդ տարվա համեմաությամբ, ամերիկացիների կողմից կատարված օնլայն գնումների ծավալներն աճել են 26%-ով: Արդյունքում, մեծ հասույթ են գրանցել Amazon, Walmart, Best Buy, Target և Apple ինտերնետ-ընկերությունները:

Նշենք, որ «Սև ուրբաթ»-ի օրն ու դրան հաջորդած հանգստյան օրերին ամերիկացիները խանութներում և առևտրային կենտրոններում ծախսել էին ավելի քան 52.4 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նշենք, որ այս տարի, նախորդ տարվա համեմաությամբ, ամերիկացիների նախատոնական գնումների բյուջեն աճել է շուրջ 16%-ով: Ընդ որում, այս տարի զգալի աճել է նաև ամերիկացիների ակտիվությունը:

«Սև ուրբաթ»-ն ԱՄՆ-ում անցկացվում է նախորդ դարի 60-ական թվականներից:

Share