Բաժին. Տնտեսական

UBS ԲԱՆԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ «ԳԻՆԸ»

Եվրոպական UBS բանկի վերլուծաբանները հաշվարկել են, թե որքան գումարի վնաս կկրեն հասարակ եվրոպացիները, եթե Եվրագոտու կազմում ընդգրկված 17 երկրներից որևէ մեկը որոշի դուրս գալ եվրոպական միացյալ արժութային համակարգից: Այսպես, ըստ իրականացված գնահատականների` եթե Եվրագոտու կազմից հեռանա մեծ պարտքեր ու տնտեսական պարտավորություններ կուտակած երկիր, ապա Եվրագոտու կազմից դուրս տվյալ երկրի «կյանքի» առաջին մեկ տարվա ընթացքում այդ երկրի յուրաքանչյուր բնակիչ, որը հաշվառված է որպես տնտեսապես ակտիվ, կկրի 9.5-11.5 հազար եվրոյի վնաս: Իսկ եթե Եվրագոտու կազմից որոշեն դուրս գալ այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ, Գերմանիան, որը Եվրագոտու «հիմնասյուներից» մեկն է, ապա մեկ բնակչի հաշվով «կորուստը» կկազմի 6-8 հազար եվրո:

Հատկանշական է, որ Եվրագոտու կազմից դուրս գալու որոշման շեմին, ըստ UBS բանկի վերլուծաբանների, ներկայումս հայտնվել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան և Պորտուգալիան:

Share