Բաժին. Տնտեսական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ «ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ» ՃԳՆԱԺԱՄԻՆ

Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի հավաստմամբ` մոտակա ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիային ճգնաժամ չի «սպառնում»: Վերջինիս կողմից հրապարակած պաշտոնական կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 0,9%:

Միևնույն ժամանակ, կանխատեվում է, որ 2012 թվականին Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը կկազմի 0,7%, 2013 թվականին` 2,1%, 2014 թվականին` 2,7%, իսկ 2015 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 3,0%: Այսպիոսվ, մոտակա մի քանի տարվա ընթացքում տնտեսական աճի ցուցանիշը կդրսևորի աճման միտում:

«Եվրոպայում ճգնաժամի խորացման պարագայում, սակայն, Մեծ Բրիտանիան ևս չի խուսափի անկումային դրսևորումներից»,- հայտարարել է Ջ.Օսբորնը:

Share