Բաժին. Տնտեսական

AMERICAN AIRLINES-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՆ խոշորագույն ավիափոխադրող American Airlines ընկերությունն իրեն սնանկ ճանաչելու նպատակով համապատասխան հայտ է ներկայացրել դատարան: Ընկերությունը նման քայլի է դիմել կուտակած պարտքերի վերակազմավորման ու կրեդիտորներից պաշտպանվելու համար:

Նշենք, որ այժմ ընկերության ակտիվները կազմում են 24,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում` բանկային հաշվիներում վերջինիս միջոցները գնահատվում են 4,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ պարտավորությունները կազմում են 29,55 մլրդ ԱՄՆ դոլար:

Share