Բաժին. Տնտեսական

2011Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16.2%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 16.2%-ով և կազմել 11157.8 հազար լիտր:

Նույն ժամանակահատվածում օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները կրճատվել են 24.4%-ով և կազմել 6127.2 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են 4.8%-ով և կազմել 13333.4 հազար լիտր: Գինու արտադրության ծավալներն աճել են 8.7%-ով և կազմել 4544.8 լիտր, իսկ շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 15.9%-ով և կազմել 323.8 հազար լիտր:

Share