Տնտեսական

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա – Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը

«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero,  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Share