Տնտեսական

ՊԵԿ. Դեկտեմբերի 26-ից 30-ը փոփոխվել է Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնի աշխատանքային գրաֆիկը

ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնի աշխատանքային գրաֆիկում:

Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:

Share