Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.4%-ով

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.4%-ով, շինարարությունն աճել է 13.9%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 16.2%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 28.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,383,139.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 427,704.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,846,509.4 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 2,314,352.7 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 108.7%։

Share