Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

Ներկայիս ճգնաժամային պայմաններում համաշխարհային շուկայում զգալի կրճատվել է չինական արտադրանքի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում, ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով չինական ապրանքատեսակների արտադրության ակտիվությունը նվազել է աննախադեպ մասշտաբերով: Պաշտոնական աղբյուրների համաձայն` նշված ժամանակահատվածում Չինաստանի PMI-ինդեքսը, որը ցույց է տալիս երկրում գործարար ակտիվության մակարդակը, կազմել է 49,0 միավոր: Նշենք, որ եթե PMI ինդեքսը տատանվում է մինչև 50 միավորի սահմաններում, ապա դա խոսում է ճգնաժամի խորացման մասին:  Վերջինս անվանում են նաև անկման փուլ:

Չինական արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկումը հիմնականում պայմանավորված է Եվրագոտու և ԱՄՆ-ի մակրոտնտեսական «ոչ բավարար» ցուցանիշներով:

Share