Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ 51 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների` 2011թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 3858.3 տոննա ապրանքներ, որոնց
արժեքը կազմել է 18932.2 մլն. դրամ կամ 51.1 մլն. դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 20%-ով:

Ըստ ներկայացված տվյալների` ստացված օգնության 39.5%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները, 12.5%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 12.1%-ը` մեքենաները, սարքավորումները և  մեխանիզմները,  10.1%-ը`մանածագործական իրերը, 8.7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները:  

Հատկանշական է, որ հաշվետու ամիսների ընթացքում ՀՀ-ի տրամադրված մարդասիրական օգնության ծավալների շուրջ 40%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 22%-ը` Չինաստանին, 16%-ը` Եվրամիության երկրներին, 4.3%-ն` ԱՊՀ երկրներին:

Share