Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճ: ԱՄՆ ավտոշուկայի զարգացումների ուսումնասիրությամբ զբաղվող Autodata ընկերության հրապարակած տվյալների համաձայն` նոյեմբերին, տարեկան կտրվածքով, ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 14%-ով: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 994.72 հազար ավտոմեքենա: 

Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում վաճառքի տեսանկյունից առավել զգալի ակտիվություն գրանցել են Chrysler և Volkswagen ընկերությունները, որոնք ամերիկյան ավտոշուկայում ապահովել են վաճառքի ծավալների աճ` համապատասխանաբար 45%-ով և 41%-ով:

Ամերիկյան ավտոշուկայում վաճառքի ծավալների երկնիշ աճ ապահովել են նաև կորեական Hyundai Motor-ը (+22%), ճապոնական Nissan Motor-ը (+19%) և ամերիկյան Ford Motor-ը (+13%): Ամերիկյան մյուս խոշոր ավտոարտադրողը` General Motors-ը, նոյեմբերին գրանցել է վաճառքի ծավալների 7% աճ:

Share