Տնտեսական

Չինաստանը կպարզեցնի օտարերկրացիներին գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրումը

Չինաստանի իշխանությունները երկիր մուտք գործողների համար նախատեսված կարանտինային սահմանափակումների մեղմացման առնչությամբ կպարզեցնեն օտարերկրացիներին գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրումը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք լրացուցիչ կհեշտացնենք վիզաների ստացման ընթացակարգերն օտարերկրյա քաղաքացիություն ունեցող այն անձանց համար, ովքեր պատրաստվում են այցելել Չինաստան՝ շարունակելու աշխատանքը և արտադրական գործունեությունը, գործնական նպատակով, ուսման համար, հարազատներին այցելելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով», – նշված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ միաժամանակ ծրագրվում է օպտիմալացնել հսկողությունը պետական սահմանի անցակետերում, ապահովել անդրսահմանային բեռնափոխադրումների վերականգնումը մինչև համավարակը գոյություն ունեցող մակարդակի: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, երկրի իշխանությունները ծրագրված կերպով, աստիճանաբար կավելացնեն չինացի զբոսաշրջիկների միջազգային հոսքը։

Share