Բաժին. Տնտեսական

GOOGLE CHROME-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ MOZILLA FIREFOX-ԻՑ

Google Chrome բրաուզերն առաջին անգամ առաջ է անցել իր հիմնական մրցակցից` Mozilla Firefox-ից: StatCounter-ի տվյալներով` ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով բրաուզերների համաշխարհային շուկայում Google Chrome-ի մասնաբաժինը կազմել է 25,69%, մինչդեռ Mozilla Firefox-ինը` 25,23%:  Փորձագետների կարծքով` վերջին երեք տարիների ընթացքում Google Chrome-ի մասնաբաժնի շարունակական աճը հիմնականում պայմանավորված է Mozilla Firefox-ի կողմից թույլ տրվող ծրագրային մի շարք սխալներով:

Նշենք, որ նոյեմբեր ամսվա արդյունքներով Microsoft Internet Explorer-ի մասնաբաժինը կազմել է 40,63%: Այս բրաուզերը շարունակում է մնալ առաջատար դիրքերում:

Փորձագետների կարծիքով` բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-Firefox մրցակցությունը դրականորեն է անդրադառնում ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտի վրա և նպաստում է շուկայի զարգացմանը:

Share