Տնտեսական

2021 թ.-ին գարեջրի համաշխարհային սպառման ծավալը 4 %-ով աճել է. Ամենամեծ սպառողը Չինաստանն է

Աշխարհում գարեջրի սպառման ծավալը 2021 թվականին 4%-ով աճել է՝ նախորդող տարվա 177,4 մլն կիլոլիտրից հասնելով 185,6 մլն կիլոլիտրի։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունից:

Ըստ Ճապոնիայի գարեջուր արտադրող Kirin ընկերության կայքում հրապարակված հետազոտության արդյունքների՝ Ասիայի տարածաշրջանն սպառման մակարդակով առաջատարն է արդեն 14-րդ տարին անընդմեջ. այդ տարածաշրջանի բնակիչներին 2021 թվականին բաժին Է ընկել աշխարհում սպառված ամբողջ գարեջրի մոտ 31,4%-ը։

Սպառման ընդհանուր ծավալով առաջին տեղն զբաղեցնում է Չինաստանը՝ 38 մլն կիլոլիտր, որին հաջորդում են ԱՄՆ-ը (24,1 մլն կիլոլիտր), Բրազիլիան (14,5 մլն կիլոլիտր) և Ռուսաստանը (8,9 մլն կիլոլիտր):

Նախորդ տարի մեկ շնչին բաժին ընկնող գարեջրի ծավալով առաջին տեղը, մեծ տարբերությամբ, զբաղեցրել է Չեխիան, որտեղ մեկ բնակիչը սպառել է միջինը 184,1 լիտր գարեջուր։

Երկրորդ տեղն զբաղեցրել է Ավստրիան, որտեղ 1 շնչին բաժին է ընկել 98,7 լիտր, իսկ երրորդ տեղում Է հայտնվել Լիտվան՝ 96,3 լիտր։ Ռուսաստանը հայտնվել է 29-րդ տեղում. այնտեղ 1 շնչին բաժին է ընկել 61,3 լ գարեջուր:

Share