Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ ԶԳԱԼԻ ԱՃ

2012 թվականին գովազդի համաշխարհային շուկայում սպասվում է մեծ ակտիվություն: Նման կանխատեսում են ներկայացրել ZenithOptimedia գործակալության վերլուծաբաններն` ընդգծելով, որ գովազդի համաշխարհային շուկան հաջորդ տարի կգրանցի աճի առավել բարձր տեմպ, քան համաշխարհային տնտեսությունը: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, առավելապես պայմանավորված կլինի այնպիսի կարևոր իրադարձություններով, ինչպիսիք են ԱՄՆ նախագահական ընտրություններն ու Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Ըստ կանխատեսումների` 2011 թվականին գովազդի համաշխարհային շուկան կգրանցի 3.5% աճ, իսկ 2012 թվականին` 4.7% աճ:
Share